Դեսպանի նշանակումը նոր շունչ կհաղորդի հայ-վրացական երկկողմ բազմաոլորտ  համագործակցությանը․ Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

photo_2023-03-07_16-45-00

Մարտի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գիորգի Շարվաշիձեին:

ԱԽ քարտուղարը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ և հույս հայտնել, որ դեսպանի նշանակումը նոր շունչ կհաղորդի հայ-վրացական երկկողմ բազմաոլորտ  համագործակցությանը և մեծապես կնպաստի երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների խորացմանը:

Դեսպանն իր հերթին վստահեցրել, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքեր՝ զարգացնելու ինչպես տնտեսական, այնպես էլ հումանիտար ոլորտում առկա համագործակցություն պոտենցիալը:

--00—ՅՄ