Գնել Սանոսյանն ու Բելառուսի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

333676570_1657225214709780_5918048974398999245_n

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։ Այս մասին տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքյան էջից։

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ  հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Քննարկվել է հատկապես շինարարության ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր։

Նախարար Սանոսյանը դեսպանին է ներկայացրել Հայաստանում իրականացվող մեծածավալ շինարարական աշխատանքները, առաջիկա ծրագրերը և նկատել, որ այս գործընթացում հաճախ տեղական շինարարական, նախագծող ընկերություններին ներուժը բավարար չի լինում և ցանկալի կլինի այս գործընթացում տեսնել նաև բելառուսական ընկերությունների։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում փոխադարձ այցեր կազմակերպել և տեղում ծանոթանալ աշխատանքների ծավալին ու ընկերությունների ներուժին։

--00—ՅՄ