ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
Գյումրի համայնքի նորընտիր ավագանին համայնքապետ ընտրեց Վարդան Ղուկասյանին: Նրան թեկնածությանը կողմ քվեարկեց ավագանու 18 անդամ:
Գյումրիում այսօրվա ավագանու անդրանիկ նիստին մասնակցել են «Հայաստանի կոմունիստական կուսակցություն», «Մեր քաղաքը», «Մայր Հայաստան», «Իմ հզոր համայնք» խմբակցությունները, ներկա չէր միայն «Քաղաքացիական պայմանագիրը»։
Հիշեցնենք, որ մարտի 30-ին Գյումրիում տեղի ունեցան ընտրություններ, ինչի արդյունքում որևէ քաղաքական ուժ չէր ստացել ավագանու անդամների մանդատների 50 տոկոսից ավելին: Ընդդիմադիր ուժերը հայտարարել էին, որ քվեարկելու են առավելագույն քվե ստացած ընդդիմադիր թեկնածուի՝ Վարդան Ղուկասյանի օգտին:
--00—ՅՄ