Մարտուն Գրիգորյանն առաջիկայում ասուլիս է հրավիրելու, կանդրադառնա բոլոր խնդրահարույց հարցերին
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
«Մեր քաղաքը» դաշինքի ղեկավար Մարտուն Գրիգորյանը մոտ օրերս ասուլիս է հրավիրելու: Այս մասին 24News-ը տեղեկացավ Գրիգորյանի գրասենյակից։
Գրասենյակից փոխանցեցին նաև, որ ասուլիսը շատ չի ուշանալու և որ բոլոր հարցերի պատասխանները տալու է Մարտուն Գրիգորյանը, չի լինելու հարց, որը մնա անպատասխան:
Հիշեցնենք, որ այսօր Գյումրու համայնքապետ ընտրվեց ընդդիմադիր Վարդան Ղուկասյանը` 18 կողմ ձայնով, որը ապահովեցին «Իմ հզոր համայնքի», «Մայր Հայաստան» դաշինքի, «Մեր քաղաքը» դաշինքի և ՀԿԿ-ի անդամները:
Մարտուն Գրիգորյանն ավելի վաղ ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել և հրաժարվել ավագանու մանդատից, իսկ նրա որդին` Կարեն Գրիգորյանը, այսօր թեև քաղաքապետարանում էր, բայց չմասնակցեց ավագանու անդրանիկ նիստին:
Գյումրու ավագանու ՔՊ-ի անդամ Սարիկ Մինասյանն էլ հայտարարել է, որ Գյումրին պետք է գնա նոր, արտահերթ ընտրությունների, քանի որ գյումրեցիներից խաբեությամբ քվեներ են կորզել և դրանք մատուցել ուրիշին:
Մերի Մանուկյան
–00—ԱՊ