Արթուր Ալեքսանյանին մի՛ փորձեք ներքաշել ձեր խարդավանքների մեջ. ամո՛թ է. Գևորգ Ալեքսանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News 

սպորտ

Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով մամուլում այսօր հրապարակված լուրին։

«Հասկանալի է, որ «Հրապարակ» օրաթերթը այլ կերպ չի կարող հրավիրել ընթերցողի ուշադրությունը, քան չեմպիոնի մասին բացահայտ սուտ հոդվածներ գրելն է, որը նաև ջանասիրաբար տարածում են մյուս լրատվամիջոցները։ Հայտնում եմ, որ հոդվածը ամբողջությամբ ապատեղեկատվություն է։

Կոչ եմ անում չշահարկել Արթուր Ալեքսանյանի անունը ձեր էժան փիարի համար։ Արթուրը այս պահին մարզվում է և պատրաստվում է Օլիմպիական խաղերին։ Երկրի պատիվը բազմիցս բարձր պահած մարզիկին մի՛ փորձեք ներքաշել ձեր խարդավանքների մեջ։ Ամո՛թ է», - ասված է հայտարարությունոմ։

Հիշեցնենք, որ ըստ հրապարակման՝ թե օրերս որոշում է կայացվել, որ Գյումրու քաղաքապետի թեկնածու 2021-ին առաջադրեն գյումրեցի ըմբշամարտիկ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին։

--0--ԿԿ