Սանոսյանն ու ԱՄՆ նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

333058253_542015684703119_388368917543672010_n

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Նախարարը ողջունել է դեսպանին, շնորհավորել նրան դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք Հայաստանում։

Քրիստինա Քվինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար  և ընդգծել, որ պատրատս է շարունակել և խորացնել արդեն իսկ ձևավորված լավ համագործակցությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել է էներգետիկ, հանքաարդյունաբերության, ավիացիոն ոլորտներում  համագործակցության վերաբերյալ հարցեր։

Նախարարը բարձր է գնահատել նաև ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից իրականացվող Ապակենտրոնացման ծրագիրը, ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությունը՝ էներգետիկ շուկայի ազատականացման ռեֆորմին։

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

--00—ՅՄ