Արմավիրում դադարեցվել է ավազի ապօրինի դուրսբերումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

default.jpg

Այսօր Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի վարչական տարածքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումների ընթացքում հայտնաբերել են ավազի ապօրինի արդյունահանման դեպք։

Տեսչական մարմնից հայտնում են, որ ավազակոպճային խառնուրդի ապօրինի դուրսբերման աշխատանքներն անմիջապես դադարեցվել են։

Նախապատրաստվում են նյութեր իրավապահ մարմիններին փոխանցելու համար։

--00—ԶՀ