Կասեցվել է Արաքս գետի հունից ավազի արդյունահանումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

Screenshot 2023-02-28 190234

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից Արմավիրի մարզում  հանքարդյունաբերական գործունեությամբ զբաղվող «ՎԻՆԵԿԱ» ՍՊԸ-ում իրականացվել է դիտարկում։

Դիտարկման ընթացքում պարզվել է, որ ընկերության կողմից Արաքս գետի հունից կատարվում է ավազի արդյունահանում։

Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի կողմից կայացվել է որոշում Մարգարայի ավազի հանքավայրի տեղամասում «ՎԻՆԵԿԱ»  ՍՊԸ-ի գործողությունը կասեցնելու վերաբերյալ։

--00—ՅՄ