Ավազի ապօրինի արդյունահանման և որսագողության դեպքեր են արձանագրվել Արմավիրի մարզում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

326117669_8703551136385936_6599404633858864611_n-e1676133968556

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների տեսուչների կողմից փետրվարի 10-ից մեկնարկած վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել է ավազի ապօրինի արդյունահանման 5 դեպք։ Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։

Պարզվել է, որ Գետաշեն համայնքի 5 տարբեր տեղամասերից ապօրինի դուրս է բերվել  ավազակոպճային խառնուրդ։

Արձանագրված բոլոր դեպքերով նախապատրաստված նյութերը կփոխանցվեն իրավապահ մարմիններին։

Իրականացվող խստացված միջոցառումների ընթացքում արձանագրվել է նաև ապօրինի որսի 2 դեպք։

Հայտնաբերվել է ապօրինի որսված 15 հատ տափաստանային արտույտ, իրավախախտներին պատկանող MR155 ու MR156 տեսակի որսորդական հրացաններն առգրավվել են։

Կկիրառվեն պատասխանատվության միջոցներ, այդ թվում նաև վերջիններիս պատկանող որսորդական զենքերը բռնագրավվելու նպատակով ԲԸՏՄ-ն հայց կներկայացնի դատարան։

Միջոցառումները շարունակվում են։

--00—ՅՄ