27-ամյա վարորդը ավազի ու շիբինի պատճառով չի կարողացել կառավարել մեքենան և շրջվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News 

հասարակական

Այսօր՝ մարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 27-ամյա Սարո Գ-ն իր վարած BMW մակնիշի 36 ՏZ 595 համարանիշի ավտոմեքենայով ժողովրդին հայտնի 3-րդ գյուղից դեպի 4-րդ գյուղ տանող ճանապարհահատվածում՝ գերեզմանների հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթեևելի գոտուց և գլխիվայր շրջվել, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։