25 օբյեկտի ստուգայցի ընթացքում հայտնաբերվել է 3 խախտում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

1

ՍԱՏՄ Երևանի Կենտրոնի, Կոտայքի և Արարատի մարզային կենտրոնների տեսուչները հակահամաճարակային միջոցառումների նկատմամբ վերահսկողություն են իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում:

25 օբյեկտի ստուգայցի ընթացքում խախտումներ հայտնաբերվել են 3-ում: Կազմվել են արձանագրություններ:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

--00—ԼՄ