ԱԱՏՄ-ն ստուգայցեր է անում կորոնավիրուս ախտորոշող լաբորատորիաներում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

կորոնավիրուս

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ստուգայցերը կորոնավիրուսի (COVID19) ախտորոշման ՊՇՌ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում՝ դիտարկելով ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։

Այդ նորմերն ամրագրված են նշված հրամանի 8-րդ հավելվածում։ Դրանցով, մասնավորապես, սահմանվում են կանխարգելիչ և սանիտարահակահամաճարակային միջոցառումներին ներկայացվող պահանջները, որոնք ուղղված են ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության տարածման, ներհիվանդանոցային վարակման կանխարգելմանը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում։

Լաբորատորիաների համար սահմանված են չափորոշիչներ, որոնք և խստորեն դիտարկվում են ԱԱՏՄ մասնագիտական խմբերի ստուգայցերի ընթացքում:

Նշված հրամանով, սահմանվում է, մասնավորապես, որ բժշկական կազմակերպություն դիմած յուրաքանչյուր պացիենտ դիտարկվում է որպես կորոնավիրուսային հիվանդության կասկածելի դեպք և, ելնելով նշված հանգամանքից, բժշկական կազմակերպությունների կողմից մշտապես կիրառվում են կանխարգելման ստանդարտ ընթացակարգեր։

Վերջիններս ներառում են՝ ձեռքերի մշակում ալկոհոլի հիմքով հականեխիչ միջոցով, ԱՊՄ-ի կիրառում, բժշկական թափոնների անվտանգ գործածություն, բժշկական նշանակության իրերի ախտահանում և մանրէազերծում, շրջակա միջավայրի ախտահանում քլորի հիմքով, իսկ ձեռքերի ախտահանման համար 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով։

--00—ԼՄ