ԱՀԿ տնօրենը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 13,  24News

ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է։

«Այսօր եկել է իմ հերթը պատվաստվելու Ժնևի համալսարանական կլինիկայում կորոնավիրուսի դեմ պատվաստվելու։ Պատվաստանյութերը կյանքեր են փրկում։ Շատ կարևոր է դրանք հնարավորիս շուտ բոլոր երկրներ հասցնելը»,-գրել է նա թվիթերյան իր միկրոբլոգում։

ԱՀԿ ղեկավարը չի հստակեցրել, թե հակակորոնավիրուսային որ պատվաստանյութն է ընտրել։

 --00—ՄՀ