Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերն անհանգստացնում են ԱՀԿ-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News 

կորոնավիրուս

Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն հայտարարել է, որ տարածաշրջանի 11 երկրում կորոնավիրուսի տարածման տեմպերն աճում են: Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ 11 երկրի շարքում են Հայաստանը, Շվեդիան, Մոլդովան, Հյուսիսային Մակեդոնիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ալբանիան, Բոսնիա-Հերցեգովինան, Ղրղզստանը, Ուկրաինան ու Կոսովոն։

ԱՀԿ պաշտոնյան ասել է, որ տարածման արագացումը հանգեցրել է վարակի վերականգնման և այն չկանգնեցնելը կհանգեցնի եվրոպական երկրների առողջապահական համակարգերի ծայրահող վիճակի։

  --0—ՄՀ