Աշխարհում COVID-19-ի բռնկումից ի վեր մեկ օրում գրանցվել է նոր դեպքերի ամենամեծ ցուցանիշը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

ԱՀԿ

ԱՀԿ-ն հայտնել է անցած օրվա ընթացքում աշխարհում COVID-19-ի 106 հազար նոր դեպքերի մասին: Սա համաճարակի սկսվելուց ի վեր մեկ օրվա ընթացքում հիվանդացածների ամենամեծ ցուցանիշն է: Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը, փոխանցում է РиаНовости-ն:

«Այս դեպքերի գրեթե երկու երրորդը բաժին է ընկնում 4 երկրի», - պարզաբանել է նա:

Նշենք, որ մայիսի 20-ի՝ ժամը 20:30-ի դրությամբ աշխարհում կա կորոնավիրուսի գրանցված 5,035,976 դեպք, որից 326,238-՝ը մահվան ելքով: Կորոնավիրուսից ապաքինվել է 1,988,557 մարդ: