Համալսարանական թիվ 1 հիվանդանոցի տնօրենի մոտ հաստատվել է կորոնավիրուս

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News 

կորոնավիրուս

«1-ին համալսարանական հիվանդանոցի աշխատակիցների մոտ հաստատված դեպքերի մասին ասեմ հետևյալը․ այս 3 ամիսների ընթացքում մենք ունենք ընդհանուր 90 հաստատված դեպք, ֆիքսենք 3 ամիսների ընթացքում, 78 բուժաշխատող, 5 վարչական աշխատակից և 7 կլինիկական օրդինատոր։
Ներկա պահին 90 վարակակիրներից 81-ը կազդուրվել են և արդեն իրենց գործառույթներն են իրականացնում, իսկ 9 աշխատակից դեռ ապաքինման փուլում են»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։:

«Այո, համալսարանական թիվ 1 հիվանդանոցի տնօրենի մոտ հաստատվել է կորոնավիրուս, մեր տնօրենը մեկուսացված է, այս պահի դրությամբ, որևէ բարդություն չկա՝ ասիպտոմ է»,-գրել է Դանիելյանը։

--0--ԿԿ