Կորոնավիրուսի բուժման «միակ հուսադրող» դեղամիջոցը «Ռեմդեսիվիրն» է. ԱՀԿ գիտաշխատող

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 4, 24News

պատվաստանյութ
Russian.rt.com-ը գրում է, որ ԱՀԿ գիտաշխատողներից մեկը՝ Սումիա Սվամինաթանը, «Ռեմդեսիվիր» դեղամիջոցը համարում է կորոնավիրուսի դեմ միակ հուսադրող դեղամիջոց, քանի որ այն նվազեցնում է հոսպիտալացման, բայց ոչ մահացության դեպքերի թիվը: 

«Ռեմդեսիվիրը» մշակվել էր էբոլայի դեմ պայքարելու համար, սակայն դեղամիջոցն արդյունավետություն ցույց չի տվել: Սակայն հետագայում այն կիրառվել է ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշի (SARS) և մերձարևելյան շնչառական համախտանիշի (Mers) բուժման համար։

Նշենք, որ Եվրահանձնաժողովը թույլատրել է Եվրամիության տարածքում «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի վաճառքը։ Ավելին, Եվրահանձնաժողովը բանակցություններ է վարում ամերիկյան «Gilead» ընկերության հետ բավարար քանակությամբ «Ռեմդեսիվիր» դեղամիջոցով Եվրամիությանն ապահովելու խնդիրը։ 

--00—ԼՄ