ՌԴ-ն պատրաստ է իրականացնել իր դաշնակցային պարտավորությունները ՀՀ-ի առջև. Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակցային պարտավորությունների հետ կապված հարցեր չունի, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է իրականացնել իր դաշնակցային պարտավորությունները:

«ԼՂ հարցի վերաբերյալ ես մշտական կապի մեջ եմ Փաշինյանի հետ»,-ասել է Պուտինը:

Նշենք, որ թեմայի վերաբերյալ անդրադարձի ժամանակ Պուտինը, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները, այն անվանել է «ողբերգություն»: ՌԴ ղեկավարը նաև կոչ է արել հնարավորինս շուտ դադարեցնել ԼՂ-ում ռազմական գործողությունները:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից հետո Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն: Մարտերը 10 օր է, ինչ շարունակվում են:

--00—ԼՄ