Լիբանանն ափսոսում է ԼՂ-ում ագրեսիվ գործողությունների համար. կոչ ունի կողմերին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

լիբանան

«ՌԻԱ Նովոստին», հղում անելով Լիբանանի ԱԳՆ հայտարարությանը, հայտնում է, որ Լիբանանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում Ղարաբաղի խնդրի դիվանագիտական լուծում փնտրել: 

«Լիբանանը ափսոսում է ԼՂ-ում ագրեսիվ գործողությունների համար և կոչ է անում փնտրել խնդրի դիվանագիտական լուծումներ՝ հիմնված տարածաշրջանային կայունության և ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն պետությունների ներքին գործերին միջամտելու անթույլատրելի դիրքորոշման վրա»,-նշվում է հայտարարությունում:

Ըստ աղբյուրի՝ Բեյրութը միանում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղ երկխոսությանը վերադառնալու կոչին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը, խախտելով հրադադարի մասով միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։ 

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները թշնամուն հետ շպրտելու համար։ Մարտերը շարունակվում են:

--00—ԼՄ