Հույս ունենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը կբացվի երրորդ երկրների քաղաքացիների համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26,24News

«Ինչպես ասացի, մենք հույս ունենք՝ այս սկզբունքների հիման վրա Ադրբեջանի հետ առաջիկա ամիսներին ստորագրել Խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագիր»:  Այս մասին «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը հույս հայտնեց, որ  առաջիկայում նաև զարգացումներ կլինեն Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար բացման ուղղությամբ, որը նույնպես դրական ազդակ կբերի ամբողջ տարածաշրջանին:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԼՀ