Բարսելոնան երիտասարդ թիմ ունի, կարևոր հանդիպումներում մեզ պակասում է փորձառությունը. Չավի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

Չ

Չավին խոսել է «Բարսելոնայի» վիճակի և ապագա անելիքների մասին։

«Մենք պետք է մեծանանք վնասվածքներով: Մենք երիտասարդ թիմ ունենք։ Երբ հաջորդ մրցաշրջանում խաղանք «Ռեալի» դեմ, պետք է պարտադրենք մեր խաղը, գործենք ավելի արդյունավետ, թույլ չտանք սխալներ, որոնք կարող են մեզ սպանել։Մենք աճում ենք, պայքարում: Այո, կարևոր հանդիպումներում մեզ պակասում էր հասունությունը, բայց դասեր կքաղենք։»,-այս մասին հաղորդում է Armsport.am-ը:

Մեզ ավելի շատ ժամանակ է պետք։ Եթե ​​այս մրցաշրջանում մնայինք առանց գավաթների, մեզ ժամանակ չէին տա։ Բայց մենք հաղթեցինք Իսպանիայի սուպերգավաթը, հասանք Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ և առաջատար ենք Լա Լիգայում։

Եվրոպայում, իսկապես, լավագույն ձևով հանդես չեկանք, բայց դեռ կառուցման փուլում ենք, որի համար ևս 2-3 տարի է պետք՝ կազմի պահպանման պայմանով։ Սակայն դրան հասնելու ճանապարհին հաղթանակներ են պետք։

Մեզ շատ բան է պակասում։ Մրցակիցներն օգտագործեցին իրենց հնարավորությունները, իսկ մենք՝ վերահսկելով խաղը՝ ոչ։ Հաջորդ մրցաշրջանում մենք կրկին կփորձենք հաջողության հասնել»,- «Բարսելոնայի» գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։

«Բլաուգրանան» Չեմպիոնների լիգայի խմբում զբաղեցրեց երրորդ տեղը, իսկ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին»: 

 --00—ԱՊ