Չավին դեմ է Նեյմարի՝ Բարսելոնա վերադառնալուն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

Xavi-750x375

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին դեմ է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին ձեռք բերելու տարբերակին, հայտնում է Mundo Deportivo-ն, փոխանցում է Armsport.am-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի մարզչական շտաբը կասկած չունի նրա վարպետության հարցում, սակայն մտավախություն ունի, որ նա կարող է բացասական ազդեցություն ունենալ թիմի հանդերձարանում։

Ավելի վաղ նույն աղբյուրը հայտնել էր, որ Նեյմարը կարող է վերադառնալ «Բարսելոնա» հարձակվող Ուսման Դեմբելեի՝ ՊՍԺ տեղափոխությունից հետո։

As-ն իր հերթին հայտնում է, որ Չավին հասկանում է, որ Նեյմարի տեղափոխության գործարքում իր կարծիքը հաշվի չի առնվի։

Նեյմարի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Նա փարիզյան թիմ է տեղափոխվել 2017 թվականին։

--00—ՅՄ