Ալ-Սադը հաստացեց՝ Չավին կգլխավորի Բարսելոնան․ պաշտոնական

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5,  24 News

չավի

 Քաթարյան «Ալ-Սադը» պաշտոնապես հայտնել է, որ  ակումբի արդեն նախկին գլխավոր մարզիչ Չավին գլխավորելու է «Բարսելոնան»։

«Ալ-Սադի» ղեկավարությունը համաձայնվել է Չավիի՝ «Բարսելոնա» տեղափոխությանը պայմանագրով նախատեսված հրաժարագնից հետո։ ։

«Բարսելոնան» Քաթարի ակումբին կվճարի 1 միլիոն եվրո Չավիի պայմանագիրը «Ալ Սադի»հետ վաղաժամ խզելու համար։  Չավին Բարսելոնա կվերադառնա հանգստյան օրերին, իսկ նրա շնորհանդեսը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում կլինի երկուշաբթի կամ երեքշաբթի։ 

«Բարսելոնան» հոկտեմբերի 28-ին գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել է հոլանդացի Ռոնալդ Կումանին։ Պաշտոնակատար է նշանակվել ակումբի երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Սերժի Բարժուանը։

--00—ՄՀ