Չավին վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News 

սպորտ

Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» լեգենդար խաղացող, Քաթարի «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը վարակվել է կորոնավիրուսով եւ ինքնամեկուսացած կլինի մինչեւ թեստի պատասխանը չլինի բացասական, հաղորդում է Marca-ն։

«Բարեբախտաբար, ինձ լավ եմ զգում, բայց պետք է ինքնամեկուսանամ եւ չեմ կարողանա կատարել պարտականություններս մինչեւ ամեն ինչ չանցնի։

Պետք է շնորհակալություն հայտնեմ ակումբի, ֆեդերացիայի եւ լիգայի պատասխանատուներին, որոնք պարբերաբար թեստերով վաղ շրջանում հայտնաբերում են վարակվածներին եւ կանխում տարածումը»,- ասել է Չավին։

Քաթարի առաջնության հերթական տուրի հանդիպումը «Ալ Սադը» կանցկացնի հուլիսի 25-ին։ Չավիին կփոխարինի թիմի մարզիչ, իսպանացի Դավիդ Պրատսը։

--0--ԿԿ