«Բարսելոնան» համաձայնության է եկել Չավիի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News   

Չավի

«Բարսելոնան» համաձայնության է եկել Չավիի հետ, ով կարող է զբաղեցնել կատալոնական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Mundo Deportivo-ն: Չավին կարող է թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել ընթացիկ մրցաշրջանի ավարտին: Այժմ իսպանացին մարզում է Քաթարը ներկայացնող «Ալ-Սադ» ակումբը:

Չավին իր ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Բարսելոնայում»: 1998-2015 թվականներին ֆուտբոլիստը ակումբի կազմում անցկացրել է 505 հանդիպում: 2015 թվականից Չավին անցել է մարզչական աշխատանքի:

Աղբյուրը՝ «Արմենպրես»։   

 

    --0—ՄՀ