Fitch Ratings-ը բարձրացրել է Արդշինբանկի վարկանիշի հեռանկարը «Դրական»-ի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

աա

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի վարկանիշը (Long-Term Issuer Default Rating) «B+» մակարդակում և բարձրացրել վարկանիշի հեռանկարը «Կայուն»-ից «Դրական»-ի։

Վարկանիշի հեռանկարի փոփոխությունը կապված է Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշի հեռանկարի բարելավման, Բանկի ֆինանսական ցուցանիշների կայուն բարելավման հետ, մասնավորապես շահութաբերության, կապիտալիզացիայի, ֆինանսավորման և իրացվելիության գծով:

Արդշինբանկը միակ ընկերությունն է Հայաստանում, որն արդեն ունի համաշխարհային վարկանիշային երեք առաջատար գործակալությունների (Fitch, Standard & Poor's և Moody's) շնորհված վարկանիշներ: Բանկի վարկանիշը հավասար է Հայաստանի Հանրապետության վարկանիշին, ինչը մասնավոր կազմակերպության համար հնարավոր լավագույն ցուցանիշն է:

--00—ԱՊ