Արդշինբանկը և Mastercard-ը առաջարկում են վճարել Apple Pay-ով և ստանալ քեշբեք

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

ն

Արդշինբանկը և Mastercard-ը հայտարարում են նոր ակցիայի մասին և առաջարկում են կատարել անկանխիկ վճարումներ ամենապարզ, արագ տարբերակներից մեկով՝ Apple Pay-ով, և ստանալ քեշբեք։

Ակցիային կարող են մասնակցել Արդշինբանկի Mastercard Standard, Mastercard Gold և Mastercard World Black Edition քարտապանները իրենց Iphone-ների կամ Apple Watch-երի միջոցով՝ կցելով իրենց քարտը Apple Wallet-ին Արդշինբանկ մոբայլի կամ iPhone-ի Wallet հավելվածի միջոցով:    

Ակցիայի պայմանների համաձայն՝ առաջին 3000 Mastercard քարտապանները, ովքեր նոյեմբերի 1-30-ը Apple Pay-ի միջոցով կկատարեն ընդամենը 3 անկանխիկ վճարում՝ ընդհանուր 5000 ՀՀ դրամ կամ ավել գումարի չափով, նույն քարտին կստանան 1000 ՀՀ դրամ քեշբեք ակցիայի ավարտից հետո 15 օրվա ընթացքում: Արշավի շրջանակում 1000 ՀՀ դրամ քեշբեքը քարտապանին վճարվում է մեկ անգամ: 

«Վճարեք Apple Pay-ի միջոցով և ստացեք Ձեր քեշբեքը »,- ասում են Արդշինբանկում:

Հիշեցնենք, որ Արդշինբանկն առաջիններից էր Հայաստանում, որ գործարկեց Apple Pay-ի միջոցով վճարումները Mastercard-ով: Այժմ Արդշինբանկ մոբայլով վճարում կատարելու համար անհրաժեշտ է ընդամենը մեկ հպում։

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: