Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, նաև քամու ուժգնացում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

անձրև
Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև, 14-ի ցերեկը նաև ամպրոպ: Սեպտեմբերի 15-ի ցերեկը, 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 14-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-19 մ/վ արագությամբ:

--00—ԼՄ