Առաջիկա օրերին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

նկար
Հանրապետության տարածքում՝

Ապրիլի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը և առավոտյան, 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 16-17-ը՝ հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 14-18-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով:

նկար

 Երևան քաղաքում՝

Ապրիլի 13-ին՝ կեսօրից հետո, 14-ի գիշերը և առավոտյան, 18-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 14-ի ցերեկը, 15-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

նկար

--00—ԼՄ