Վնասվել է Շենգավիթ վարչական շրջանի Արտաշեսյան փողոցով անցնող միջին ճնշման վերգետնյա գազատարը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

գազպրոմ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունվարի 13-ին ավտոմեքենայի հարվածից վնասվել է Շենգավիթ վարչական շրջանի Արտաշեսյան փողոցով անցնող միջին ճնշման վերգետնյա գազատարը։

Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 18։00-ից դադարեցվել է Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հատվածների, այդ թվում՝ Արտաշեսյան, Հովսեփյան, Մայիսի 9-ի փողոցների, Չեխով-Բագրատունյաց փողոցներով պարփակված թաղամասի, «Չարբախի փոս» կոչվող թաղամասի, ինչպես նաև Իսակովի պողոտայի մի հատվածի (ԱՄՆ դեսպանատուն-Ոստիկանության ակադեմիա),  Կաշեգործների փողոցի, Արշակունյաց պողոտայի մի հատվածի, «Բրյուսով» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։

--00--ԱՀ