Գեղարքունիքի մարզում վնասվել են շուրջ 40 առանձնատներ և 2 դպրոց․ մարզպետ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17,  24News 

․

Գեղարքունիքի մարզում վնասվել են շուրջ 40 առանձնատներ, 2 դպրոց Կութ և Սոթք համայնքներում։ Այս մասին մամուլիս ասուլիսի ժամանակ հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և հավելոց, որ Մեծ Մասրիկում խոցման հետևանքով ոչ միայն տունն ամբողջովին փլուզվեց, այլև հարակից գազատարը վնասվեց, ինչի արդյունքում հրդեհ է բռնկվել։ 

«Ընդհանուր առմամբ՝ մարզի բնակչությունը առաջին օրերից հետո սկսել է նաև սովորել հակառակորդի կողմից իրականացվող գործողություններին, և բավական լավ քաղպաշտպանության է անցել և դրա արդյունքում կարողանում է խուսափել ավելի մեծ թվով վիրավորներից և զոհերից»,- նշեց նա։

Մարզպետը տեղեկացրեց, որ բազմաթիվ դաշտային տարածքներում կան հրետակոծություններ, որոնք բերում են նրան, որ գյուղատնտեսական աշխատանքները կատարելու խնդիր կարող է առաջանալ և առաջացել է։

--00--ԱՀ