Ի՞նչ պատիժներ են սահմանված մարդկանց համար, ովքեր կխախտեն կարանտինը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

կարանտին

Մարտի 11-ին ԱՀԿ-ն կորոնվիրուսը հայտարարեց որպես համաշխարհային համաճարակ։ Այս պահի տվյալներով՝ այն տարածված է 136 երկրներում։ Թվերը գնալով աճում են։ Ավելի վաղ, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը եվրոպական տնտեսության համար մեծագույն շոկ է, և նրա տարածումն անհնար է կանգնեցնել։

Ի՞նչ պատիժներ են սահմանված մարդկանց համար, ովքեր կխախտեն կարանտինը։ Չինաստանը, Իտալիան, Հարավային Կորեան, Սինգապուրը, Իսրայելը, Չեխիան և Ուզբեկստանը հրապարակել են պատժամիջոցների ցանկը։

Չինաստանում կարանտինը խախտելու դեպքում քաղաքացուն պատիժ կսամանվի 10 տարուց մինչև ցմահ ազատազրկում։ Իտալիան խախտում կատարած քաղաքացուն կկալանավորի 3 ամսով։ Հարավային Կորեան որպես պատժամիջոց կկիրառի ազատազրկումը՝ մեկ տարով կամ 8200 դոլարի չափով տուգանք։ Սինգապուրում՝ 7100 դոլարի չափով տուգանք կամ կամ ազատազրկում՝ վեց ամիս ժամկետով։ Իսրայելում քրեական պատասխանատվությունը կենթադրի 3-7 տարվա ազատազրկում։ Չեխիան տուգանք է սահմանում մինչև 100․000 եվրո։

Նշենք, որ այս պահի տվյալներով՝ կա կորոնավիրուսի գրանցված 140060 դեպք, որից 5124-ը՝ մահվան ելքով։ Վերականգնվել է 70714 մարդ։ Այն տարածվել է 136 երկրում։ 

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։