«Ռեալի» թիմի ներկայացուցիչները միասին են մարզվում․ հնարավոր է 15-օրյա կարանտին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

ռեալկարանտին

«Ռեալի» բասկետբոլիստներից մեկի մոտ կորոնավիրուսի թեստը ցույց է տվել դրական պատասխան։ Տարբեր մարզաձևերի «Ռեալի» թիմերի ներկայացուցիչները հաճախ միասնական մարզումներ են անցկացնում, սերտ կապի մեջ են և շփվում են միմյանց հետ: Այդ պատճառով «Ռեալը» կարող է 15 օրով կարանտին հայտարարել: Այս մասին տեղեկացնում է Armsport-ը։

Եթե արտաքին կապերը սահմանափակելու կոշտ ռեժիմը առնչվի ֆուտբոլային «Ռեալին», ապա Մադրիդը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի երկրորդ հանդիպումը «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (03/17), ինչպես նաև Լա լիգայի հաջորդ երկու խաղերը ՝ «Էյբարի» (13.03) և «Վալենսիա» -ի դեմ: