Ուկրաինան հայտարարում է երեքշաբաթյա կարանտինային օրեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News 

ուկրաինակորոնավիրուս

Ուկրաինայի կառավարությունը մարտի 11-ին մի շարք որոշումներ է ընդունել կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի շրջանակներում։ Մասնավորապես, որոշվել է երեքշաբաթյա կարանտին մտցնել երկրի ամբողջ տարածքում։ Այս մասին հայտնել է Գերագույն ռադայի պատգամավոր Վիկտորիա Սյումարը, տեղեկացնում է Интерфакс-ը։

Կառավորությունը առաջարկել է արգելել 200-հոգանոց հանրային միջոցառումները, բացառությամբ նրանց, որոնք կանցկացվեն կառավարական անհրաժեշտությունից ելնելով։ 
Սպորտային միջոցառումները կանցկացվեն առանց հանդիսատեսի և առանց միջազգային կազմակերպությունների թույլտվության։ Ուսհաստատությունները նույնպես կփակվեն երեք շաբաթով։

Հակահամաճարակային բնույթի ապրանքների ներմուծումը երկիր նույնպես կարգելվի։ Արգելքը կգործի մինչև հունիսի 1-ը։

Նշենք, որ Ուկրաինայում այս պահին կա կորոնավիրուսի գրանցված մեկ դեպք։ Ուկրաինայի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ իրավիճակը հսկողության տակ է։ 

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։