Ուկրաինայի հայերի միությունը ողջունում է ԵԽ բանաձևը՝ ՀՀ-ի համար ԵՄ թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

1132522

Ուկրաինայի հայերի միությունը ողջունել է ԵԽ բանաձևը՝ Հայաստանի համար ԵՄ թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Ուկրաինայի հայերի միության տարածած հաղորդագրության մեջ:

«Միությունը ողջունում է Եվրախորհրդարանի բանաձևը, որն ուղղված է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավորությանը։ Ուկրաինայի հայերի միությունը պատրաստ է խթանել Հայաստանի եվրաինտեգրման ձգտումները»,- նշված է ուղերձում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև, որով առաջարկում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորությունը։ Նախաձեռնությանը կողմ են քվեարկել 504, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 32 պատգամավորներ։

Ուկրաինայի հայերի միությունը համաուկրաինական հասարակական կազմակերպություն է, որը միավորում է այդ երկրում գործող բոլոր հայկական կազմակերպություններին։ 2023 թվականի հուլիսի 29-ին Երևանում տեղի ունեցավ Ուկրաինայի հայերի միության արտագնա համաժողովը, որի ընթացքում ստեղծվեց շտաբ՝ խնդիրներին արագ արձագանքելու և լուծում տալու համար։

--00—ՅՄ