Ուկրաինայի հայերի միությունը շնորհակալագիր է հանձնել ՀՀ ռազմական կցորդին՝ նշանակալի ներդրման համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

426442641_450823063933976_3270370384957555481_n

Կիևում անցկացվեց Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն:

Միջոցառմանը ներկա էին Ուկրաինայում և Հայաստանում (նստավայրը՝ ք. Կիև) հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ և ռազմական կցորդներ, Ուկարինայի ԶՈւ պաշտոնյաներ, Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկան Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ Ռազմական կցորդ Համիկ Սայադյանը, օրհնության խոսք ասաց ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս Եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Հայկական բանակի կազմավորման 32-րդ տարեդարձի կապակցությամբ Ուկրաինայի հայերի միությունը շնորհակալագիր հանձնեց ՀՀ ռազմական կցորդ Համիկ Սայադյանին՝ «հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման գործում անձնական նշանակալի ներդրում ունենալու համար»։

--00—ՅՄ