10 տոննա դեղորայք և այլ դեղամիջոցներ՝ Ուկրաինայի հայերի միության կողմից Դնիպրոյի հոսպիտալին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

Screenshot_3

2024 թվականի փետրվարի 1-ին Ուկրաինայի Դնիպրո քաղաքում տեղի է ունեցել Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի հանդիպումը Դնեպրոպետրովսկի մարզպետ Սերհիյ Լիսակի հետ։ Այս մասին հայտնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման շրջանակներում քննարկվել են Հայաստանի և Ուկրաինայի մարզերի միջև համագործակցության հարցերը, մարզի հայ համայնքի խնդիրներն ու մարզի կարիքները, Հայաստան-Ուկրաինա երկկողմ հարաբերությունների որոշ ասպեկտներ։

Զրուցակիցները համակարծիք էին, որ երկկողմ հարաբերություններում առկա առաջընթացը նպաստավոր է երկկողմ համարգործակցության օրակարգը առաջ մղելու համար։ Հանդիպմանը ներկա էր ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի հայերի միության շտաբի ղեկավար Դավիթ Մկրտչյանը և Դնեպրոպետրովսկի մարզի հայ համայնքի ղեկավար Դավիթ Առաքելյանը։

Հանդիպումից առաջ դեսպանը մասնակցել է Ուկրաինայի հայերի միության կողմից Դնիպրոյի զինվորական հոսպիտալին մարդասիրական օգնության տրամադրման արարողությանը։ Ընդհանուր առմամբ փոխանցվել է շուրջ 10 տոննա դեղորայք և այլ դեղամիջոցներ։

--00—ՅՄ