Երևանում կայացել է Ուկրաինայի հայերի միության համաժողովը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

1116481.jpg

Երևանում հուլիսի 29-ին կայացել է Ուկրաինայի հայերի միության համաժողովը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է Kyivinform-ը, hամաժողովին ներկա են եղել գրեթե բոլոր մարզային համայնքների ղեկավարները, “Допомога” կազմակերպության ներկայացուցիչները և հրավիրված հատուկ հյուրեր:

Ողջույնի խոսքով հանդես են եկել Միության (ՈւՀՄ) նախագահ Վիլեն Շատվորյանը, Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս Եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Քննարկվել են Ուկրաինայում ընթացող պատերազմի հետևանքով ՈւՀՄ և հայ համայնքի առջև առաջացած մարտահրավերներն ու դրանց պատշաճ կերպով արձագանքելու քայլերը, Միության կադրային քաղաքականությունը, կառուցվածքային բարեփոխումներն ու հետագա գործունեությունը:

Համաժողովի ընթացքում ստեղծվել է շտաբ՝ ի հայտ եկած խնդիրներին արագ և հատուկ կարգով լուծում տալու համար։ Համաժողովի մյուս կարեւոր որոշումների մասին կհայտարարվի առանձին:

Համաժողովի շրջանակներում նաև Ուկրաինայի հայերի միության պատվիրակները հանդիպում են ունեցել Ուկրաինայից Հայաստան գաղթած անձանց հետ։

Նշվում է, որ հանդիպման նպատակն էր ցուցաբերել համապարփակ աջակցություն և օգնություն, որը կարող է անհրաժեշտ լինել նոր միջավայրում:

--00—ԶՀ