Հայաստանը հանձնառու է ակտիվորեն աշխատել․ Ալեն Սիմոնյանը՝ Եվրախորհրդարանի բանաձևի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

1665741069_7824721

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրում է․ «Երեկ Եվրախորհրդարանն ընդունեց «ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը։

տյտգ

Շնորհակալ ենք մեր եվրոպացի գործընկերներին այս կարևոր քայլի համար:

Հայաստանը հանձնառու է ակտիվորեն աշխատել վերոնշյալ բանաձևի դրույթների իրականացման և ԵՄ-ի հետ համագործակցության խորացման ուղղությամբ՝ հիմնվելով ընդհանուր ժողովրդավարական արժեքների և ձգտումների վրա»։

--00—ՅՄ