Կտեսնեք՝ Նիկոլը մի քանի ամսից միջանցքը տալու է. նրա կռիվը միայն այն է, որ այնտեղ ռուսները չկանգնեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի վրայով կոմունիկացիան բացելու է Ադրբեջանի համար, սա անխուսափելի է, այստեղ կա միջազգային կոնսենսուս, միակ հարցն այն է, թե ով է վերահսկելու այդ ճանապարհ-միջանցքը։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ նշել է «Դեմոկրատական այլընտանք» կուսակցության ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Ըստ մեր զրուցակցի, 2020 թ-ի նոյեմբերի 9-ով հենց Փաշինյանն է ստորագրել այդ հանձնառությունը։ «Փաշինյանը, ինչպես հանդիպեց Տավուշի ժողովրդի հետ, մի քանի ամսից գնալու է Կապան ու Մեղրի ու տեղի ժողովրդին համոզի, որ եթե չտանք, պատերազմ է սկսելու», - նկատել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ