Եթե առաջիկա տարիներին կարողանանք պահել մեր պետականությունը, ՀՀ անկախ պետությունը գոյություն կունենա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News





Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն, և եթե մենք առաջիկա տարիներին կարողանանք պահպանել մեր պետականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը՝ կկարողանանք երաշխավորել, որ առաջիկա տասնամյակներում Հայաստանի Հանրապետություն, անկախ պետությունը գոյություն կունենա: Այդ մասին Հանրային Հ/Ը-ի «Հարցազրույցում» ասել է վարչապետ Փաշինյանը․



«Հենց հիմա ձեր աչքի առաջ դա է տեղի ունենում»,- ասել է Փաշինյանը՝ նկատի ունենալով Տավուշից «սահմանազատումը» սկսելու գործընթացը։



Ըստ Փաշինյանի՝ հիմա դրվում է ՀՀ ինքնիշխանության և անկախության զարգացման կարևոր անկյունաքարը, և որ կարևոր իրադարձություն է տեղի ունենում․ «Սա անկյունաքար է մեր պետության երկարաժամկետ գոյության համար»։  

--00—ՍՊ