Դիտարկում ենք մեր գործընկերության հետագա խորացման հեռանկարը․ Արարատ Միրզոյանը ողջունել է ԵԽ բանաձևը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

42217361_0_0_1600_901_1920x0_80_0_0_a36cceccc57406de2dd9c803caeb5c3d

Հայաստանը դիտարկում է ԵՄ-ի հետ գործընկերության հետագա խորացման հեռանկարները՝ ժողովրդավարության ամուր հանձնառությամբ, տարածաշրջանում կայուն խաղաղության զարգացմամբ և կառուցմամբ։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ողջունելով մարտի 13-ին ԵԽ-ի ընդունած բանաձևը։

«Ողջունելով բանաձևի ընդունումը՝ նման ճնշող մեծամասնությամբ, և ավելի սերտ կապերի, խաղաղության պայմանագրի անհրաժեշտության մասին հստակ ազդակները ՝ մենք դիտարկում ենք մեր գործընկերության հետագա խորացման հեռանկարները ՝ ժողովրդավարության ամուր հանձնառությամբ, տարածաշրջանում տևական խաղաղության զարգացմամբ և կառուցմամբ։»,- նշված է գրառման մեջ:

--00—ՅՄ