ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
Astra Group ՀԲԸ-ն (հանրային բաժնետիրական ընկերություն), IBS խմբի մի շարք ընկերություններ և շուրջ 30 ռուսական ՏՏ ընկերություններ ընդգրկվել են իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցների ցուցակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
Այդ ընկերություններին պատժամիջոցների ցուցակներում ընդգրկելու համար որպես հիմք նշվել է նրանց աշխատանքը Ռուսաստանի տնտեսության տեխնոլոգիական հատվածում։
Մի շարք դեպքերում ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հակիրճ բացատրում է, թե հատկապես ինչպիսի աշխատանքի համար են այդ ՏՏ ընկերությունները ներառվել համապատասխան ցանկում։ Այսպես, Astra Group-ի դեպքում որպես պատճառ է նշվում նրա մասնակցությունն օպերացիոն համակարգ մշակող ընկերությունում, որի վրա «հենվում են ռուսական պաշտպանական արդյունաբերությունը և զինված ուժերը»:
Ըստ «Ինտերֆաքս» գործակալության՝ Astra Group-ն ինքը կարծում է, որ իր դեմ սահմանված պատժամիջոցները որևէ կերպ չեն ազդի խմբի բիզնեսի վրա։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ