ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
Այն ինչ տեղի ունեցավ առավոտյան Կիրանցում չի կարող տեղավորվել որևէ հայի գլխում: Հսկայական ոստիկանական ուժեր` ընդդեմ իր տունը թշնամուց պաշտպանող հայի: Սա անպատկերացնելի դավաճանություն է: Այս մասին գրառում է կատարել «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։
«Պետության, պետականության, հանուն ինքնության և արժանապատվության այս պայքարն այլևս առաքելություն է, որպեղ յուրաքանչյուր հայ ունի անելիք Հայաստանում և Սփյուռքում։
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, որքան էլ ապօրինի բռնաճնշումներ լինեն, միևնույնն է, պայքարը շարունակվում է»,- գրել է նա:
--00—ԼՀ