Ադրբեջանը պետք է դուրս բերի իր ուժերը հայկական տարածքում օկուպացված դիրքերից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

ֆֆ.

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը անդրադարձել է հայ-ադբեջանական հարաբերություններին, այս մասին հայտնում է  Le Figaro-ն։

Գաբրիել Աթալը նշել է․ «Ֆրանսիան, որը հյուրընկալում է հայկական մեծ սփյուռքին,  պատրաստ է մասնակցել միջնորդական ջանքերին՝ միաժամանակ ցուցաբերելով իր անսասան աջակցությունը Հայաստանին, որի հետ փետրվար ամսին ամրապնդեց իր համագործակցությունը պաշտպանության ոլորտում»:

Գաբրիել Աթալը Ադրբեջանից պահանջել է, որ դուրս բերի իր ուժերը օկուպացված հայկական դիրքերից։

Ֆրանսիայի վարչապետը նշել է նաև, որ Ալիևը այս պահին էլ գիտակցում է, որ ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում։

--00—ԼՀ