Հայկազ Ջոմարդյանի մասնակցությամբ շղթայական ավտովթարի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

dd

Ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի՝ «բերետավորների»  ստորաբաժանման հրամանատար Հայկազ Ջոմարդյանի մասնակցությամբ ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։

Ավտովթարը տեղի է ունեցել ապրիլի 11-ին։ Բախվել են Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Մերուժան Առաքելյանի վարած «Mercedes» մակնիշի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 39-ամյա Հայկազ Ջոմարդյանի վարած «Toyota» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Արմեն Բալդրյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ 

 
 

 

--00—ՍՊ