Հայաստանը երկու հորիզոնականով զիջում է Վրաստանին Ազատության համաշխարհային վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

ff

Ազատության համաշխարհային վարկանիշում Վրաստանը 195 երկրների շարքում 55 միավորով զբաղեցնում է 110-րդ հորիզոնականը. այս տվյալները ներկայացված են 2025 թվականի փետրվարին ամերիկյան Freedom House կազմակերպության հրապարակած «Ազատությունն աշխարհում — 2025» զեկույցում, որտեղ ներառված են 2024 թվականի տվյալները:

Վրաստանը 55 միավորով մասամբ ազատ երկրների խմբում է։ Վրաստանը քաղաքական իրավունքների գծով ունի 21 միավոր (40-ից), իսկ քաղաքացիական ազատությունների առումով՝ 34 (60-ից): Ուշագրավ է, որ 2023 թվականի համեմատ Վրաստանի վարկանիշը նվազել է:

Վրաստանի հարևան երկրներից ազատության ամենաբարձր մակարդակն ունի Հայաստանը՝ 54 միավոր ունի, 23-ը քաղաքական իրավունքների ոլորտում, 31՝ քաղաքացիական ազատությունների։ Հայաստանը վարկանիշային աղյուսակում 112-րդն է։ Թուրքիան ունի 33 միավոր և վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 139-րդ տեղը։ Ռուսաստանն ունի 12 միավոր և վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 174-րդ տեղը։ Ադրբեջանն իր հարևաններից ամենացածր միավորն ունի՝ 7, և զբաղեցնելում է 183-րդ տեղը։

2024 թվականի ուսումնասիրության համաձայն, որը ներառում էր 2023 թվականի տվյալները, Վրաստանն ուներ 58 միավոր և զբաղեցնում էր 107-րդ տեղը։ 2024 թվականին ընդհանուր միավորի 3 կետով նվազմամբ Վրաստանը իջել է վարկանիշային աղյուսակում 3 հորիզոնականով։ Վրաստանի միավորը քաղաքական իրավունքների ոլորտում նվազել է 1 կետով, իսկ քաղաքացիական ազատությունների՝ 2 միավորով։

Վերջին զեկույցում նշված է, որ օլիգարխիկ ազդեցությունը Վրաստանում ազդում է քաղաքական գործունեության վրա, իսկ ընդդիմության առաջնորդները ենթարկվում են ֆիզիկական բռնության։ Կոռուպցիան և ԶԼՄ-ների ազատությունը, ներառյալ լրագրողների նկատմամբ բռնությունը, մնում են խնդրահարույց հարցեր: Գործադիր և օրենսդիր մարմինների միջամտությունը դատարանի աշխատանքին էլ ավելի է աճել վերջին մեկ տարում։ Զեկույցում նշված է 2024 թվականին Վրաստանի կառավարության կողմից «ռուսական օրենք»-ի (գործակալների օրենք) ընդունումը, որն էապես սահմանափակել է ոչ կառավարական հատվածի և լրատվամիջոցների ազատությունը։ Նշված է, որ 2024 թվականի հոկտեմբերին կայացած ընտրություններում քվեարկության գաղտնիությունը չի պաշտպանվել, եղել են ընտրակաշառքի դեպքեր ու բռնություններ։ Առանձին քննարկվում է նոյեմբերի 28-ին սկսված բողոքի ակցիաները, անօրինական հարձակումները, բռնությունները, ձերբակալությունները։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

--00—ՍՊ