ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելի դեմ բացված դատական գործով հաղթող է ճանաչվել:
Արդյունքում Օզելը պարտավորվել է 75.000 թուրքական լիրա (2000 դոլար) վճարել՝ որպես Էրդողանին հասցված բարոյական վնասի փոխհատուցում:
Նշենք, որ գործը, որում հաղթել է Էրդողանը, կապված է 2022-ի ապրիլի 22-ին Օզելի կողմից արված հայտարարության հետ, որտեղ վերջինս Ստամբուլի արդարադատության շենքի առաջ ելույթ ունենալիս Թուրքիայի նախագահին մեղադրել էր իրավական համակարգի անկախությունը ոչնչացնելու մեջ:
--00—ՍՊ