ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
Բա որ թալանված միլիարդները հետ եք բերել, ինչի՞ եք ընկել փոքր բիզնեսի հետևից, հարկերն էլ բարձրացնում եք, որ բյուջեն լցնեք։ ՀՀ քաղաքացին արդյո՞ք իրեն բարեկեցիկ է զգում, բյուջեն ավելացել է, բայց Նիկոլ Փաշինյանի թիմն է պարգևավճար ստացել, շրջագայել, միլիարդներ ծախսել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը` անդրադառնալով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված կառավարության 2024 թվականի կատարողականի մասին ելույթին։
«Մարդիկ տեսնում են ՔՊ-ի ցոփ ու շռայլ կյանքը, ջիպերն ու շրջագայությունները, այլևս Փաշինյանի ասածներին չեն հավատում, գնալով խորանում է հիասթափությունը ՔՊ-ի հանդեպ։ Գյումրիում, Փարաքարում մի իրողություն արձանագրվեց՝ ՔՊ հերթական ընդդիմադիր խմբակցությունն ունեցանք, հուսով եմ՝ 2026-ին էլ ԱԺ-ում կունենանք ՔՊ ընդդիմադիր խմբակցություն»,- ընդգծեց Առաքելյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում: