ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհավորել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին ծննդյան օրվա կապակցությամբ և հայրապետական իր օրհնությունը հայտնել նրան, հայտնում են Միության մամուլի ծառայությունից:
Ռուսաստանի հայերի միության նախագահն այսօր նշում է իր 68-ամյակը:
Այդ առիթով Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը հեռախոսազրույց է ունեցել նրա հետ։ Հայ ժողովրդի բարօրությանն ուղղված բոլոր նախագծերում և ձեռնարկումներում կաթողիկոսը հաջողություն է մաղթել Արա Աբրահամյանին:
--00—ՅՄ